Իշխանությունն էսօր չանցավ ստուգարքը:
Երբ երկրում արտակարգ դեպք է լինում, իշխանությունը պետք է արագ արձագանքման խումբ ունենա, որը կկառավարի ճգնաժամը: Էսօրվա ողբերգական միջադեպից հետո աշխատեցին առանձին ԶԼՄ-ներ միայն, իշխանության ներկայացուցիչները կենդանության նշաններ ցույց տվեցին միայն իրենց անտարբերության կապակցությամբ սոցցանցի բուռն քննադատությունից և դեպքից 5-6 ժամ հետո:
Դրան գումարած լրահոսը հեղեղված է նախագահի՝ Գորիսում պարի, ԱԺ նախագահի, վարչապետի ու փոխվարչապետի ճամփորդությունների ֆոտո-վիդեո նյութերով:
Հիմա էլ ֆեյսբուքում հայտնվեց ֆոտո էն մասին, որ Առողջապահության նախարարը հիանալի տրամադրություն ունի Փարավոն ռեստորանում:
21-րդ դարում պետքա հասկանալ, որ սա հարուցում է մարդկանց բնական վրդովմունքը: Նորմալ չի, որ իրենց ժողովրդի իշխանություն հռչակածները նման անտարբերություն են ցուցաբերում էս մասշտաբի ողբերգության նկատմամբ: