Նորվեգիայում նախկին նախարար Սվեին Լյուդվիգսենը 5 տարի ազատազրկման է դատապարտվել ապաստան խնդրող 3 անձանց հանդեպ սեռական բռնության համար։

Տղամարդը մեղավոր է ճանաչվել նահանգապետի պաշտոնը չարաշահելու և 3 երիտասարդ տղամարդկանց խոցելի կարգավիճակից օգտվելու հարցում։

Դեպքերը տեղի են ունեցել Թրոմսում 2011-2017թթ․ ընթացքում։ Տղամարդիկ, որոնք հիմա 25, 26 և 34 տարեկա են, դատարանին հայտնել են, որ Լյուդվիգսենին առաջին անգամ հանդիպել են, երբ նա նահանգապետ է եղել և վերջինս իրենց բնակարան և աշխատանք է առաջարկել սեռական ծառայությունների դիմաց։

Նանց խոսքով՝ բռնությունները տեղի են ունեցել Լյուդվիգսենի՝ քաղաքից դուրս գտնվող տանը, հյուրանոցային համարներում և նրա աշխատասենյակում։

Նրանցից մեկը այդ ժամանակ եղել է 17 տրեկան, իսկ մյուսը «թեթև մտավոր խանգարում է ունեցել»։

Լյուդվիգսենը նաև պետք է տղամարդկանց ընդհանուր 87 հազար դոլարի փոխհատուցում վճարի։

Դատի ժամանակ նախկին քաղաքական գործիչը ընդունել է, որ սեռական հարաբերություն է ունեցել տղամարդկանցից մեկի հետ, բայց վերջինիս համաձայնությամբ։ Սակայն նա հերքել է, որ սեռական հարաբերություն է ունեցել մյուս 2 տղամարդկանց հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել