Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- խմորիչ - 1 թ/գ
- ջուր - 1 բաժակ
- շաքարավազ - 1 ճ/գ
- ալյուր
- ձու - 2 հատ
- կարագ - 50 գ
- աղ - 1/2 թ/գ
- վանիլին - ըստ ճաշակի
- Միջուկի համար՝
- ելակ - 1 բաժակ
- օսլա (крахмал) - 1 ճ/գ
- շաքարավազ - 2 ճ/գ
- Ինչպես նաև՝
- ձվի դեղնուց
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
Խմորիչը լցնում ենք 1 բաժակ ջրի մեջ, ավելացնում ենք շաքարավազն ու 100 գ ալյուրը։ Ապա թողնում ենք սենյակային պայմաններում, որպեսզի հասունանա։
Մոտ 1 ժամ թողնելուց հետո խմորիչային զանգվածին ավելացնում ենք հալեցրած կարագը։
Այնուհետև ավելացնում ենք ձուն ու լավ խառնում ենք։
Ավելացնում ենք ալյուրը, աղն ու վանիլինը։ Ավելացնում ենք այնքան ալյուր, որպեսզի ստանանք ձեռքերին չկպչող ու փափուկ խմորագունդ։
Խմորը բաժանում ենք փոքրիկ գնդիկների։
Ելակը լավ լվանում ու բաժանում ենք 4 մասի։
Ելակի վրա լցնում ենք շաքարավազն ու օսլան։
Խմորե գնդիկները ձվաձև բացում ենք, երկու ծայրերին բացում ենք փոքրիկ անցքեր։
Կենտրոնում լցնում ենք միջուկը։
Սկզբում վրա ենք բերում խմորի մի ծայրը։
Ապա վրա ենք բերում մյուս ծայրը։
Բուլկիները դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ։
Բուլկիների մակերեսը պատում ենք ձվի դեղնուցով և 30-35 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ սառչի, ապա զարդարում ենք թարմ ելակով ու մատուցում ենք։

Բարի վայելում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել