Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք։
Նյութի աղբյուր՝ http://president.nkr.am/am/news/workingMeetings/4449/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



