Գանաշ պատրաստելու բազմաթիվ եղանակներ կան, բայց սկզբունքը մեկն է. սերուցքը խառնում ենք շոկոլադի հետ՝ խիտ ու շոկոլադով հագեցած զանգված ստանալու համար, որն օգտագործվում է ջնարակների, տորթերի ու աղանդերների, տրյուֆելների արտադրության ու զարդարանքի համար:
Բաղադրիչներ
- ձվի դեղնուց - 1 հատ
- շաքարավազ - 30 գ
- վանիլին - 2 գ
- սև շոկոլադ - 200 գ
- սերուցք՝ 30-35% յուղայնությամբ - 120 մլ
Պատրաստման եղանակը
Դեղնուցները շաքարավազի ու վանիլինի հետ հարում ենք մինչև սպիտակ ու փափուկ զանգվածի վերածվելը:
Շոկոլադը կոտրատում ենք, լցնում կաթսայի մեջ, ավելացնում սերուցքը: Անընդհատ խառնելով տաքացնում ենք մինչև 65 աստիճան: Տաք խառնուրդը զգուշությամբ խառնում ենք դեղնուցների հետ (ուշադիր ենք լինում, որ դեղնուցները չմակարդվեն): Խառնում ենք մոտ մեկ րոպե. այդ ընթացքում շաքարավազը պետք է ամբողջությամբ լուծվի: Տեղափոխում ենք սառնարան:
Գանաշը պատրաստ է, այն կարելի է օգտագործել ըստ անհրաժեշտության:

Գանաշ պատրաստելու համար սովորաբար սերուցքի ու շոկոլադի հարաբերակցությունը լինում է 2:1, սակայն օգտագործման նպատակից կախված՝ այն կարող է փոփոխվել: Շոկոլադի մեջ կակաոյի տոկոսը նույնպես կարող է ազդեցություն ունենալ. որքան մեծ է կակաոյի տոկոսը, այնքան քիչ շոկոլադ է անհրաժեշտ խիտ զանգված ստանալու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել