Անջելինա Ջոլիին լուսանկարել են Լոս Անջելեսի հիվանդանոցի մուտքի մոտ։ Մեկ օր առաջ դերասանուհին շտապ լքել է նկարահանման տաղավարը, և երկրպագուները կասկածում են, որ նա առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի, տեղեկացնում է dni.ru-ն։

Անջելինա Ջոլին նկարահանվում է «Նրանք, ովքեր ուզում են ինձ մեռած տեսնել» հանցագործ թրիլերի գլխավոր դերում։ Դերասանուհին խոստվանել է, որ շատ է կապված ներկա աշխատանքի հետ։ Վերջին փաստը երկրպագուներին ստիպել է էլ ավելի զարմանալ՝ իմանալով, որ դերասանուհին անսպասելի լքել է տաղավարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել