ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով այն հարցին, թե ընդհանուր քանի՞ նիստ է անցկացրել 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովը, պատասխանել է. «Իր ժամանակին ամեն ինչի մասին կտեղեկացնենք»:

Հարց. ե՞րբ է այդ ժամանակը:

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի խորհրդարանական ձևաչափը մի շարք հարցեր է առաջ բերում: Նախ՝ հայտնի չէ հանձնաժողովի կազմը: 

Ովքե՞ր են նրանք:

Ասում էին, որ կգործի նաև առանձին աշխատանքային խումբ, որը կզբաղվի տեխնիկական հարցերով: 
Ովքե՞ր են նրանք:

Հանձնաժողովը կպատասխանի Քառօրյայի հետ կապված հանրությանը հուզող հարցերին: 
Ե՞րբ:

Ըստ տարածված տեղեկատվության՝ հանձնաժողովի աշխատանքներին պետք է հրավիրվեին նաև պաշտպանության ոլորտի նախկին ու ներկա պաշտոնյաներ: 
Ովքե՞ր են նրանք:

Ըստ օրենքի՝ հանձնաժողովը պետք է գործի վեց ամիս: Պատգամավորները վստահեցնում են՝ իրենց սկսած աշխատանքը կտեղափոխվի իրավական տիրույթ, եթե ուսումնասիրության արդյունքում քրեորեն պատժելի հանգամանքներ ի հայտ գան: 

Իսկ մեր պատգամավորները տիրապետո՞ւմ են զինվորական ծառայության, սահմանային հենակետերում ծառայողական պայմանների և այդ պայմաններում պատերազմ վարելու նրբություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել