Antifake.am-ը գրում է.

Ինչպես տեղեկացրել էինք նախորդ հոդվածով՝ AntiFake.am-ը սկսել է հրապարակումների շարք, որի նպատակը ֆեյսբուք սոցիալական ցանցում առողջ քննարկումների մթնոլորտը վերականգնելը և անհանդուրժողականությունն ու մարդկանց պատվի, արժանապատվության և գործարար համբավի շարունակական ոտնձգությունների կանխումն է:

Այդ նպատակով նախորդ հոդվածում անդրադարձել ենք ֆեյսբուք սոցիալական ցանցում հայհոյախառն մեկնաբանություններ գրող 10 կանանց:

Այս հոդվածում ներկայացված են ևս 10 կանայք՝ Janna Hakobyan, Shushanik Xondkaryan,  Hasmik Amalia, Varduhi Martirosyan, Գայ Յիանե, Rima Alaverdyan, Toma Yeghiazaryan, Susan Yuzbashyan, Arusyak MkrtumyanMargarit Avetisyanորոնց ֆեյսբուքյան էջերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ նրանց մեջ կան մանկահասակ երեխաներ դաստիարակող կանայք, տատիկներ, արվեստի բնագավառի ներկայացուցիչներ, կենդանասերներ, սակայն այդ հանգամանքները չեն խանգարում, որպեսզի վերջիններս ֆեյսբուք սոցիալական ցանցում դրսևորեն կնոջը ոչ հարիր վարքագիծ և կեղտոտ բառապաշարով ու սեռական բնույթի հայհոյանքներով գրառումներ անեն:

1.Janna Hakobyan -  https://www.facebook.com/janna.hakobyan.75

Այս կնոջ ֆեյսբուքյան էջից հասկանում ենք, որ մասնակցել է «հեղափոխության» ողջ գործընթացին, ուստի ենթադրաբար պետք է առաջնորդվեր Նիկոլ Փաշինյանի հեղափոխության՝ սիրո և համերաշխության սկզբունքներով, առավել ևս, որ իր ֆեսյբուքյան էջի գլխավոր նկարում նախկին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի հետ է, ով ևս հետևողականորեն պարբերաբար պնդում է, որ 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններով Հայաստանում տեղի ունեցավ սիրո և հանդուրժողականության հեղափոխություն: Մինչդեռ այս կնոջ վարքագիծը ֆեյսբուք սոցիալական ցանցում և հայհոյախառն գրառումները ավելի խոսուն են, քան հեղափոխության հռչակած սկզբունքները: Այս կինը թերևս պատկերն է հասարակության այն շերտի, որն իրականցրեց իշխանափոխություն և որին այսօր իմքայլականները վկայակոչում են որպես իշխանության կրողի:

2.Shushanik Xondkaryan  - https://www.facebook.com/shushanik.xondkaryan

Պատկառելի տարիքով (69 տ.) Շուշանիկ Խոնդկարյանը, ով կարծես չունի ընտանիք և երեխաներ, աչքի է ընկնում կենդանիների նկատմամբ մեծ սիրով: Սովորաբար կենդանիներ պահող մարդիկ հանրային ընկալումներում համարվում են բարի մարդիկ: Սակայն այս կնոջ ֆեյսբուքյան գրառումներից ակնհայտ է դառնում, որ վերջինս ծայրահեղ անհանդուրժող է քաղաքական հակադիր կարծիք ունեցող անձանց նկատմամբ, ինչը դրսևորվում է վիրավորանքների և սեռական բնույթի հայհոյանքների տեսքով:

3.Hasmik Amalia - https://www.facebook.com/hasmik.amalia

Այս կինը, ում ֆեյսբուքյան էջից կարելի է մտածել, որ աստվածավախ և Աստծո պատվիրաններով առաջնորդվող կին է, զերծ չի մնում մարդկանց վիրավորելուց և սեռական բնույթի հայհոյանքներ տեղալուց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել