Yerkir.am-ը գրում է.
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը G20-ի գագաթաժողովին ընդառաջ նախազգուշացրել է դրա մասնակիցներին աշխարհում տեղի ունեցող գործընթացների հանդեպ վերահսկողությունը կորցնելու վտանգի մասին՝ կոչ անելով աշխատել ճգնաժամերի լուծման ուղղությամբ և հաշվի առնել Նագասակիի դասերը. հայտնում է РИА Новости-ն:
G20-ի գագաթաժողովը Օսակայում տեղի կունենա հունիսի 28-29-ին։ Հանդիպման նախօրեին Տուսկը այցելել է Նագասակիի հուշահամալիր։
Հիրոսիման Նագասակիի հետ միասին դարձավ ամերիկյան ատոմային ռմբակոծությունների զոհը 1945-ին, որոնց պատճառով զոհվեց մոտ 214 հազար մարդ։
«Դուք պետք է հասկանաք, որ կրում եք պատասխանատվություն ոչ միայն ձեր շահերի, այլև, նախևառաջ՝ խաղաղության և անվտանգ, արդար աշխարհակարգի համար»,- ասվում է հայտարարությունում։
Նա բերել է ԿԺԴՀ- կողմից միջուկային շանտաժի, Իրանի հռետորաբանության, Սիրիայում, Ուկրաինայում, Լիբիայում հակամարտությունների օրինակները: