Աշխարհը մոտ է եզրագծին, որտեղ կա վերահսկողությունը կորցնելու վտանգ. Տուսկ


14:30 , 26 հունիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը G20-ի գագաթաժողովին ընդառաջ նախազգուշացրել է դրա մասնակիցներին աշխարհում տեղի ունեցող գործընթացների հանդեպ վերահսկողությունը կորցնելու վտանգի մասին՝ կոչ անելով աշխատել ճգնաժամերի լուծման ուղղությամբ և  հաշվի առնել Նագասակիի դասերը. հայտնում է РИА Новости-ն:

G20-ի գագաթաժողովը Օսակայում տեղի կունենա հունիսի 28-29-ին։ Հանդիպման նախօրեին Տուսկը այցելել է Նագասակիի հուշահամալիր։

Հիրոսիման Նագասակիի հետ միասին դարձավ ամերիկյան ատոմային ռմբակոծությունների զոհը 1945-ին, որոնց պատճառով զոհվեց մոտ 214 հազար մարդ։

«Դուք պետք է հասկանաք, որ կրում եք պատասխանատվություն ոչ միայն ձեր շահերի, այլև, նախևառաջ՝ խաղաղության և անվտանգ, արդար աշխարհակարգի համար»,- ասվում է հայտարարությունում։

Նա բերել է ԿԺԴՀ- կողմից միջուկային շանտաժի, Իրանի հռետորաբանության, Սիրիայում, Ուկրաինայում, Լիբիայում հակամարտությունների օրինակները: