«1941թ. հունիսին Սամվել Մաթևոսյանը ծառայում էր 6-րդ հրաձգային դիվիզիայի 84-րդ հրաձգային զորագնդում: Հունիսի 22-ի լուսադեմին նա գլխավորել է սվինային հակագրոհը, որն ավարտվել է լիարժեք հաղթանակով: Բրեստի ամրոցի պաշտպանության ժամանակ մի քանի վիրավորում է ստացել: Անգիտակից վիճակում գերեվարվել է, գտնվել է ռազմագերիների ճամբարում»,- ասվում է ՌԴ ՊՆ կայքում:
Փաստաթղթերում նշվում է, որ Մաթևոսյանին շուտով հաջողվել է փախուստ կազմակերպել, ինչից հետո նա կռվել է պարտիզանական ջոկատում: Ավելի ուշ, երբ շրջափակված տարածքն ազատագրվել է, շարունակել է ծառայությունը գործող բանակում:
Սամվել Մաթևոսյանը հասել է մինչև Բեռլին՝ բազմաթիվ զինվորների պես գրառում թողնելով Ռեյխսթագի պատերին:
1912թ. Ղարսի շրջանի Ղարաբաղ գյուղում ծնված Հայրենական մեծ պատերազմի վետերանի 90-ամյակի կապակցությամբ ՌԴ նախագահը նրան շնորհակալագիր է տվել: Մաթևոսյանը մահացել է 90 տարեկանում: Նա հուղարկավորված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել