Հունիսի 20-ին Վրաստանի խորհրդարանում ռուս պատգամավորի ներկայության դեմ հանկարծակի սկսված բողոքի ակցիան տեղափոխվեց դեպի մայրաքաղաքի կենտրոն, որտեղ վերածվեց ծեծկռտուքի, իսկ ամենացավալին այն է, որ եղան վիարավորներ ու զոհ։ Մտահոգիչ է, ինչ խոսք:

Հետքրքրական է այն հանգամանքը, որ ստացվում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցն այնքան էլ թիրախային չէր և ժողովրդի դժգոհությունը երկրի իշխանությունից այս արտահայտումն ունեցավ:
⌛️Ничто не вечно под луной!

Սա՝ հարցի ներվրացական կողմը:

Ի թիվս այլ մտահոգությունների՝ մենք չպետք է մոռանանք հայ համայնքի, ինչպես նաև Ջավախքի մեր հայրենակիցների մասին:

Խնդրանք-առաջարկ. ակնկալում ենք մեր հայրենակիցներից․
Չկորցնել զգոնությունը:
Հուշել Հայաստանի օգտակար լինելու հնարավոր քայլերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել