Tert.am-ը գրում է.

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վստահ է, որ քաղաքական խնդիրները չպետք է վատ անդրադառնան Ռուսաստանից դեպի Վրաստան զբոսաշրջիկների հոսքի վրա:

«Զբոսաշրջիկները պետք է Վրաստան գան, քանի որ սիրում են այս երկիրը, իսկ քաղաքական գործիչները պետք է լուծեն խնդիրները, որոնք ընկած են տեղի ունեցած դեպքերի հիմքում»,- ասել է Զուրաբիշվիլին Euronews-ին տված հարցազրույցում:

Միևնույն ժամանակ Զուրաբիշվիլին նկատել է, որ վրացի ժողովրդի արձագանքը միանգամայն բնական է, սակայն այժմ հանգստանալու ժամանակն է:

Նա նաև նախազգուշացրել է, որ ներկայում Վրաստանում փորձ է արվում, խաղալով ժողովրդի զգացմունքներիր վրա, ապակայունացնել իրավիճակը:

Հայտնի է, որ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների սրման ֆոնին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով ռուսական ավիաընկերությունները հուլիսի 8-ից չեն կարողանա չվերթներ իրականացնել դեպի Վրաստան: Հրամանագրում նշվում է, որ սա ժամանակավոր քայլ է, որի նպատակն է ապահովել ՌԴ քաղաքացիների անվտանգությունը: ՌԴ տրանսպորտի նախարարության փոխանցմամբ՝ արգելքը կվերաբերի նաև վրացական ավիաընկերություններին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել