Որոշ դրույթներ մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահերի վերաբերյալ

1) 2018թ-ի հունիսի 12-ին կայացավ ԹԱՆԱՓ նախագծի բացման արարողությունը : ԹԱՆԱՓ-ը անցնում է Ադրբեջանի «Շահ-Դենիզ» տեղանքից Վրաստանի և Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա: 
2) ԹԱՆԱՓ նախագծի շրջանակներում «Շահ-Դենիզ»-ից տարեկան պլանավորվում է Եվրոպա արտահանել մոտ 10 մլրդ մ^3 գազ, այդ ծավալները շատ չնչին են Եվրոպայի պահանջները բավարարելու համար, որովհետև օրինակ՝ 2018 -ին Ռուսական Գազպրոմը Եվրոպա է արտահանել 200 մլրդ մ^3 գազ: Իսկ առհասարակ Եվրոպան տարեկան օգտագործում է ներմուծում է 310-320 մլրդ մ^3 գազ: 
3) ԹԱՆԱՓ պրոյեկտի մեջ ներդրվել է 10-11 մլրդ. դոլլար գումար, իսկ ակցիաների 12 % պատկանում է BP-ին:
4) Հետագա պլաններում է Միջին Ասիային, այդ թվում նաև Թուրքմենստանը միացնել այդ նախագծին: Հիշեցնեմ , որ Թուրքմենստանի գազի պաշարները առնվազն 20 անգամ ավելին են քան Ադրբեջանինը:
5) Միջին Ասիային այդ նախագծին միացնելուց հետո՝ այդ պրոյեկտը կդառնա լուրջ մրցակից ռուսական գազին, որը մինչ այսօր Եվրոպայում ունի մոնոպոլ դիրք:
6) Ռուսաստանին Եվրոպական գազի շուկայում մոնոպոլիայից զրկելուց հետո, արևմուտքը կստանա հնարավորություն ավելի ագրեսիվ կերպով գործադրել նրա վրա ճնշումներ, հարվածել նրա տնտեսությանը, թուլացնել և պարտադրել զիջումների տարբեր հարցերում: Այնպես անել որպիսի այլևս Ռուսաստանը չփորցի տարբեր աշխարաքաղաքական կամ տարածաշրջանային հարցերում իր շահերը պաշտպանի:
7) Որպիսի տարածաշրջանում ԹԱՆԱՓ գազատարը անխափան և անվտանգ գործի, արևմուտքին անհրաժեշտ է, որ տարածաշրջանում երկարաժամկետ կտրվածքով չլինի պայթունավտանգ իրավիճակ, և չսկսվի պատերազմ, որի ընթացքում կարող է պատահական կամ միգուցե ոչ պատահական այդ գազամուղը վնասվի: Իսկ պատերազմով սպառնացող կողմը Ադրբեջանն են և Թուրքիան, որոնք բաց հայտարարում են, որ Արցախի ամբողջ տարածքը պետք է լինի իրենցը, նաև Ադրբեջանը և Թուրքիան միմիանց հետ պետք է ունենան ցամաքային կապ, և այդ կոնտեքստում նաև երբեմն հնչում են հավակնություններ Զանգեզուրի և նույնիսկ Երևանի հանդեպ: Իրենց պահանջները և հավակնությունները հնարավորինս շուտ չբավարարելու դեպքում նրանք սպառնում են իրենց համար բարենպաստ պահին վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողությունները:
8) Քանի որ գազատարը անցնում է նաև Վրաստանի տարածքով, ապա նա պետք է արևմուտքի կողմից ամբողջությամբ կառավարելի լինի այն հարցերի շրջանակում, որոնք որևէ կերպ կարող են ազդել գազատարի անխափան գործունեության վրա, ուստի չնայած որոշ ֆինանսական օգուտից այնուամենայնիվ այն չի բխում Վրաստանի շահերից, որովհետև փաստացի զրկվում է անկախությունից, մեծանում է կախվածությունը Թուրքիայից ու Արևմուտքից և դառնում է Ռուսաստանի դեմ գործիք Թուրքիայի և Արևմուտքի ձեռքում: Քանի որ ԹԱՆԱՓ նախագծի իրագործումը կուժեղացնի արևմուտքի դիրքերը տարածաշրջանում, ուստի այն ներկա պահին նաև հակասում է Իրանի շահերին:
9) Քանի որ այդ պրոյեկտում գլխավոր մասնակիցներից են Թուրքիան և Ադրբեջյանը, և նրանց տարածքով է անցնում այդ գազամուղը, ապա նրաց կշիռը և կարևորությունը արևմուտքի համար կտրուկ բարձրանում է: Եվ նրանք կարող են այդ պայմաններում իրենց տարածաշրջանային հարցերը առաջ տանել, մասնավորապես պահանջել արևմուտքից,որ Արցախի հարցում և առհասարակ Հայաստանի վերաբերյալ եղած հարցերը ի օգուտ իրանց լուծվի, ընդհուպ մինջև Հայաստանի և Արցախի որպես պետության վերացման հարցն են բարձրացնում:
10) Այս վտանգների ավելի քան իրական լինելու ապացույցը Ադրբեջյանի կողմից սպառազինությունների տարեց տարի ավելացումն է, ռազմատենչ հայտարարություններն են և հայատացության քարոզն է, ադրբեջանա-թուրքական դաշինքին Վրաստանի ներգրավմանը ուղղված կատարվող աշխատանքներն են, սահմանային գծում տարատեսակ ինժեներական աշխատանքների կատարումն է, անդադար զորավարժությունների անցկացումն է՝ վերջին 2 ամսում 5 զորավարժություն են անցկացրել, այդ թվում նաև Թուրքիայի հետ համատեղ, այդ թվում նաև Նախիջևանում՝ այնտեղ Թուրքական բանակի տեղափոխմանբ:
Ուստի՝ ԹԱՆԱՓ նախագծի իրականացումը կենսական 
և ռազմավարական նշանակություն ունի արևմուտքի, Թուրքիայի և Ադրբեջանի համար և չի բխում Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի շահերից: Ավելին՝ այն հանդիսանում է ՀՀ անվտանգության համար մեծագույն սպառնալիքներից մեկը: Եվ ըստ այդմ տարածաշրջանում տեղի ունեցող պրոցեսները պետք է դիտարկել նաև հաշվի առնելով այս հույժ կարևոր հանգամանքները:

Քոթանջյան Տիգրան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել