Երեկ՝ օրվա երկրորդ կեսից սկսած, Facebook-ի օգտատերերը, ոգեշնչվելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ իրեն Սահմանադրական դատարանի նախագահ հռչակելու փաստից, ֆլեշմոբ են սկսել: Վահե Գրիգորյանի օրինակով օգտատերերը հայտարարում են իրենք իրենց ցանկալի պաշտոնում  նշանակելու մասին՝ հիմնավորելով, որ եթե բարձրագույն դատական մարմնի դատավորը կարող է որոշել, որ ինքն արդեն ՍԴ նախագահ է, ապա իրենք ևս կարող են նույնն անել:

Առանձնացրել ենք վիրավորական մեկնաբանություններ չպարունակող գրառումներից մի քանիսը:

 

Hakob Badalyan

Ինչ էլ ասվի, միեւնույն ա, Հայաստանում արդարության վերջնական վերականգնման մասին կարող ենք խոսել միայն այն ժամանակ, երբ Սուսաննա Շահինյանը հռչակվի «Հայփոստի» նախագահ:

https://www.facebook.com/hakob.badalyan.7/posts/2493571227333330

 

Roza Hovhannisyan

Հասնելով Հանրապետության հրապարակ և տեսնելով վարչապետի նստավայրի շենքը և հաշվի առնելով այն, որ վարչապետից հետո ես երկրորդ լրագրողն էի այդ տարածքում, իսկ առաջին լրագրողը այդ պահին շենքում չէր, ես ստանձնում եմ ՀՀ վարչապետի լիազորությունները:)))

https://www.facebook.com/photo.php?fbid=2235140416535196&set=a.341723632543560&type=3

 

Arsen Babayan

ԱԺ նախագահ պարոն Միրզոյանին հորդորում եմ որևէ դեպքում արձակուրդ չգնալ, թե չէ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը կստանձնի ԱԺ նախագահի լիազորությունները․․․

https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1094091774133944

 

Tigran Kocharyan

Անցել ա 12 ժամ, բայց վրացիներից ոչ մեկ դեռ չի ֆայմել ինքն իրան հռչակի Վրաստանի վարչապետ։

Կամ գոնե ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=676741789432703&id=100012906641219

 

Narek Mantashyan

Ինձ հռչակում եմ Նիկոլի ապագա փաստաբանը և խնդրում արդարադատություն իրականացնողներին իմ պաշտպանյալին ազատել պատասխանատվությունից անմեղսունակության հիմքով...

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2318647494850335&id=100001153206728

 

Narek Samsonyan

Վրաստանում, եթե սենց շարունակվի, Բիձինա Իվանիշվիլին իրան հռչակելու ա Սերժ Սարգսյան:

https://www.facebook.com/samsonyan.narek/posts/2464171716979305

 

Areg Sargsyan

Մտածում էի՝ պարոն Փաշինյանին խնդրեմ հանկարծ արձակուրդ չվերցնի, որ թիմից մեկը պատահական վարչապետ չինքնահռչակվի, հետո քցի-բռնի՝ իբր ինչ տարբերություն որ։

https://www.facebook.com/areg.sargsyan.areg/posts/2260226060758490

 

Vlad Martirosyan

Մինչ վրացիք պրոֆիլակտիկ հեղափոխություն էին անում, տենց էլ մեկդ չֆայմեց իրեն Վահե Գրիգորյան հռչակի, որ հետո ինչ ուզի, որտեղ ուզի, ինչքան ուզի, հռչակած ունենա:)))

https://www.facebook.com/vlad.martirosyan.3/posts/2301061523318598

 

Sona Harutyunyan

Նիկոլ Փաշինյանն իրեն հռչակել է հնարամիտ ասպետ Դոն Քիշոտ և հուժկու պայքար է սկսել գոյություն չունեցող և միայն իր աչքին երևացող սև, դավաճան, օտարերկրյա գործակալ, հակահեղափոխական և դիվային կերպարների դեմ: Ու՜ֆ...

https://www.facebook.com/sona.harutyunyan.7946/posts/2302431813348234

 

Samson Grigoryan 

Ստանձնում եմ Դուբայի դեսպանի պարտականությունները՝ հանդիսանալով լեգիտիմ իշխանության միակ համախոհը տարածքում։

https://www.facebook.com/photo.php?fbid=2403398189720475&set=a.684252091635102&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել