Հարևան Վրաստանում իրավիճակը սրվում է: Թբիլիսիում այսօր սկսված տարերային հանրահավաքի ընթացքում, որի ժամանակ մարդիկ դժգոհել էին իրենց պառլամենտում ռուսական դելեգացիայի լկտի պահվածքից և բացականչում էին․ «Ռուսները օկուպանտներ են, ընդդիմության ղեկավարությամբ գրոհել են խորհրդարանի շենքը»: Այժմ մարդիկ պահանջում են պառլամենտի խոսնակի հրաժարականը և արտահերթ ընտրություններ: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ ուղղափառների միջազգային վեհաժողովում ռուս ներկայացուցիչ Գավրիլովը նստել էր Վրաստանի ԱԺ խոսնակի աթոռին և վարում էր նիստը: Իհարկե, նա հետո նշեց, որ պատահական է հայտնվել այդ աթոռի վրա, սակայն ռուսական քաղաքականությանը լավ ծանոթները գիտեն, որ նրանց մոտ պատահականություններ չեն լինում: Բայց և վրացիներն էլ հայեր չեն և նմանատիպ պահվածքին արժանի պատասխան են տալիս Թբիլիսիի փողոցներում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: