ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում իրենց «պատրաստվածության» մասին խոսելիս նշեց, որ ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումները պետք է շատ էֆեկտիվ համագործակցեն պատվիրակության հետ: Նա հավելել է, որ գնալուց առաջ ներկայացրել են զեկույցները և ԱԳՆ-ից խնդրել փորձագիտական եզրակացություն տալ, բայց այդպես էլ ամբողջական եզրակացություն չեն ստացել:

Ի՞նչ է նշանակում ԱԳՆ-ից փորձագիտական եզրակացություն ենք ուզել: Ի՞նչ է նշանակում չենք ստացել:
Երևի արժի ծանոթանալ, թե ԱԳՆ ի՞նչ կառույց է, ի՞նչ գործառույթներով է օժտված: ԱԳՆ-ն փորձագիտական եզրակացություն տվող մարմի՞ն է:

Նորմալ է, որ ուզել եք, նորմալ չէ, թե ինչ եք ուզել:

Նորմալ է, որ ձեր ուզածը չեն տվել, նորմալ չէ, որ ոչինչ չեն տվել:

Նորմալ է, որ իրար հետ կապ եք ստեղծել, նորմալ չէ, որ չեն բացատրել, թե իրենցից ինչ կարելի է ակնկալել:

Նորմալ չէ նաև այն հանգամանքը, որ աշխատանքային կարգով չեք կարողանում հարցերը լուծել և հանրայնացնում եք:

Անվերջ ու անպատասխան հարցեր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել