Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 6 հատ
- ալյուր - 130 գ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 15 գ
- կարագ - 50 գ
- շոկոլադ սպիտակ - 50 գ
- փխրեցուցիչ - 1.5 թ/գդ
- շաքարավազ - 160 գ
- Կրեմի համար՝
- շոկոլադ սպիտակ - 400 գ
- սերուցք՝ 30-35% յուղայնությամբ - 400 գ
- պանիր մասկարպոնե - 500 գ
- ժելատին - 9 գ
- Կոմպոտեի համար՝
- ելակ - 250 գ
- շաքարավազ - 50 գ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 12 գ
- ժելատին - 6 գ
- Ջնարակի համար՝
- սերուցք՝ մինչև 20% յուղայնությամբ - 100 մլ
- շոկոլադ սպիտակ - 60 գ
- ժելատին - 3 գ
- Օշարակի համար՝
- ջուր - 50 մլ
- շաքարավազ - 1 ճ/գդ
- Ձևավորման համար՝
- շոկոլադ սպիտակ - 45 գ
- գունավոր հրուշակեղենային քերուկ - 1 ճ/գ
- կոնֆետ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք բիսկվիթը: Կարագն ու շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, այնուհետև՝ սառեցնում:
Ձվերն ու շաքարավազը դնում ենք գոլորշու վրա և անընդհատ խառնելով մինչև 30 աստիճան տաքացնում:
Կրակից վերցնում ենք և մոտ 15 րոպե հարիչի առավելագույն արագությամբ հարում: Եթե քիչ հարենք, բիսկվիթը լավ չի բարձրանա: Պետք է փքուն և կայուն զանգված ստանանք:
Ալյուրը, օսլան և փխրեցուցիչը անցկացնում ենք մաղով, 1/3 մասը զգուշորեն հարած զանգվածի մեջ լցնում և թիակով վերից վար շարժումներով շրջանաձև խառնում:
Աստիճանաբար ավելացնում ենք շոկոլադով և կարագով զանգվածի կեսը և խառնում ենք: Պետք է այնպես անենք, որ համասեռ խմոր ստանանք, այլապես բիսկվիթը չի ստացվի:
Այնուհետև կրկին ավելացնում ենք ալյուրի 1/3 մասը, խառնում ենք, լցնում մնացած շոկոլադային զագվածը, կրկին խառնում և ավելացնում մնացած ալյուրը, ինչից հետո կրկին խառնում ենք:
Պատրաստի խմորը լցնում ենք 22 սմ տրամագծով յուղաթղթապատ ձևամանի մեջ և 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե թխում, այնուհետև ջեռոցի ջերմաստիճանը մինչև 170 աստիճանի ենք հասցնում և ևս 20 րոպե թխում: Ջեռոցի դուռն առաջին 25 րոպեների ընթացքում չենք բացում: Վերջում փայտիկով փորձում ենք․ եթե այն չոր է դուրս գալիս խմորի միջից, ուրեմն՝ պատրաստ է:
Բիսկվիթը ձևամանում սառեցնում ենք, այնուհետև դանակով ձևամանի կողքերով անցնելով հանում:
7-10 ժամ թողնում ենք, ինչից հետո 3 մասի կիսում (տորթի համար 2 շերտ է պետք, երրորդ շերտը կարող ենք սառեցնել կամ կոնֆետներ պատրաստել):
Պատրաստում ենք կոմպոտեն: Եթե ելակը սառեցված է, ապա հալեցնում ենք և բլենդերով խյուսի վերածում: Ժելատինը սառը ջրում թրջում ենք:
Շաքարավազն ու եգիպտացորենի օսլան խառնում ենք:
Խյուսի մի փոքր մասը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում եգիպտացորենի օսլան, շաքարավազը և լավ խառնում: Անընդհատ խառնելով զագվածը եռման աստիճանի ենք հասցնում և վերցնում կրակից: Ավելացնում ենք ուռած ժելատինը և կրկին լավ խառնում:
Մնացած խյուսը խառնում ենք զանգվածի մեջ , 0.5 սմ շերտով լցնում 20 սմ տրամագծով ձևամանի մեջ, դնում սառցախցիկի մեջ ու սառեցնում:
Պատրաստում ենք կրեմը: Ժելատինը սառը ջրում թրջում ենք, շոկոլադը՝ կտրատում: 3 ճ/գ սերուցքն առանձնացնում ենք, իսկ մնացածը տաքացնելով հասցնում եռման աստիճանի, լցնում շոկոլադի վրա և 3 րոպե թողնում այդպես:
Խառնում ենք, մինչև համասեռ զանգված ստանանք: Առանձնացված սերուցքը տաքացնում ենք և ուռած ժելատինը լցնում մեջը: Այնքան ենք խառնում, որ ժելատինը լուծվի: Այնուհետև լցնում ենք հալեցրած շոկոլադի վրա և լավ խառնում:
Մասկարպոնեն հարիչով հարում ենք և անընդհատ հարելով լցնում հալեցրած շոկոլադի մեջ:
Պատրաստում ենք օշարակը: Շերտերը փափկեցնելու համար 50 մլ ջուրն ու շաքարավազը կրակի վրա տաքացնում ենք և խառնում այնքան, մինչ շաքարավազը լուծվի: Ըստ ցանկության կարող ենք նաև ալկոհոլ ավելացնել:
Հավաքում ենք տորթը:
23 սմ տրամագծով ձևամանը ծածկում ենք սննդային փաթեթով և դնում մատուցարանի վրա: Շերտը դնում ենք ձևամանի մեջ և ներծծում օշարակով (շերտի և ձևամանի միջև 1 սմ ազատ տարածք պետք է մնա):
Կրեմի 1/3 մասն այնպես ենք լցնում տորթի վրա, որ շերտի և ձևամանի միջև ազատ տարածությունը լցվի: Տորթը 15 րոպեով տեղափոխում ենք սառնարան, այնուհետև հանում ենք և վրան դնում կոմպոտեի շերտը:
Այս ամենից հետո վրան ենք լցնում կրեմի կեսից շատը, որպեսզի կոմպոտեն ամբողջությամբ ծածկվի կրեմով և կատարյալ հարթ դառնա: 15 րոպեով սառնարանն ենք տեղափոխում, այնուհետև ծածկում երկրորդ շերտով և փափկեցնում օշարակով: Փափկեցնելուց հետո վրան կրեմ ենք քսում և 4 ժամով տեղափոխում սառնարան:
Պատրաստում ենք ջնարակը: Ժելատինը սառը ջրում թրջում ենք, շոկոլադը՝ կտրատում: Սերուցքից 2 ճ/գ առանձնացնում ենք, մնացածը տաքացնելով հասցնում եռման աստիճանի, այնուհետև լցնում շոկոլադի վրա և 3 րոպե թողնում: Խառնում ենք, մինչև համասեռ զագված ստանանք: Առանձնացված սերուցքը տաքացնում ենք և ուռած ժելատինը լցնում մեջը: Այնքան ենք խառնում, որ ժելատինը լուծվի:
Այնուհետև լցնում ենք հալեցրած շոկոլադի վրա, լավ խառնում ենք և անցկացնում մաղով (ջնարակի ջերմաստիճանը պետք է 30-35 աստիճան դառնա):
Ջնարակը առանց քսելու, լցնում ենք տորթի վրա՝ տորթը թեթևակի այս ու այն կողմ թեքելով: Ամեն ինչ շատ արագ ենք անում, քանի որ սառած տորթի վրա ջնարակը շուտ է սառչում: Դնում ենք սառնարանում, որպեսզի ջնարակը սառչի:
Վարսահարդարիչով ձևամանի կողքերը տաքացնում ենք և հանում տորթը:
Յուղաթղթից տորթի բարձրության և տրամագծի չափին համապատասխան ժապավեն ենք կտրում: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք և լցնում յուղաթղթի վրա, թողնում ենք՝ թեթևակի սառչի, այնուհետև ժապավենը կպցնում ենք տորթի կողքերին: 5-7 րոպեով սառնարանն ենք դնում:
Զգուշորեն ժապավենը հանում ենք և տորթը ձևավորում հրուշակեղենային քերուկով և կոնֆետով:

Ի դեպ, «Սպիտակ տրյուֆել» տորթը կարող ենք ձևավորել «Ռաֆայելո»-ով կամ ցանկացած տեսակի կոնֆետներով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել