Yerkir.am-ը գրում է.

Ես նման առաջարկ չեմ ստացել. կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այսօր այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը` անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ինքը ստացել է արդարադատության նախարար դառնալու առաջարկություն:

Ինչ վերաբերում է նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հետ տարաձայնություններ ունենալու թեմային, ապա Վարդապետյանի խոսքով` նման բան չի եղել. «Ոլորտային խնդիրների շուրջ վերջինիս տեսակետը մշտապես համընկել է կառավարության տեսակետի հետ»,- նշեց փոխնախարարը`հավելելով, որ կան ոլորտային որոշակի բացթողումներ, որոնք թույլ չեն տալիս իրականացնելու վստահելի արդարադատություն:

Վարդապետյանն անդրադարձավ նաև վեթինգի թեմային: Նա մասնավորապես շեշտեց, որ կառավարությունն աշխատում է ոչ միայն վեթինգի, այլև դատական համակարգային բարեփոխումների վրա։ Շուտով պատրաստ կլինի փաստաթուղթ կամ փաստաթղթերի փաթեթ, որը հանրային քննարկում կանցնի:

Դիտարկմանը՝ արդյոք իր կարծիքով Հայաստանում կան դատավորներ, որոնք գիտակցում են` անաչառ ու օբյեկտիվ չեն, բայց հրաժարական չեն ներկայացնում, Աննա Վարդապետյանը պատասխանեց, որ չի կարող հարցին որևէ գնահատական տալ։

Վարդապետյանն ընդգծեց՝ իրենց գերնպատակն է, որպեսզի վեթինգի իրականացման փուլում արդարադատության ոլորտն անխափան գործի։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել