Armenpress.am-ը գրում է.

ԵՄ-ի տասներեք «նոր» երկրները հանդես են եկել Եվրամիության ընդլայնման գործընթացն արագացնելու նախաձեռնությամբ՝ ակտիվացնելով Արեւմտյան Բալկանների պետությունների ընդունումը՝ տարածաշրջանում ազգային եւ կրոնական հակասությունների նոր շրջափուլ թույլ չտալու նպատակով: Ինչպես հունիսի 11-ին հայտնել Է Բրյուսելի EURACTIV նորությունների պորտալը, Արեւելյան Եվրոպայի 10 պետություններ՝ գումարած Ավստրիան, Իտալիան եւ Մալթան, պատրաստել են դիմում Եվրամիության խորհրդին՝ Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի հետ անդամակցության շուրջը բանակցություններն հնարավորինս արագ գործարկելու կոչով: 
Եվրահանձնաժողովը մայիսին արդեն հանձնարարել Է բանակցություններ սկսել այդ երկրների հետ. սակայն այժմ այդ որոշումը պետք Է հաստատեն կամ հետաձգեն հանրակցության բոլոր երկրները ԵՄ-ի խորհրդում, որտեղ դրանց գործարկումն արգելափակում են Եվրամիության մի շարք երկրներ, մասնավորապես, Ֆրանսիան եւ Նիդեռլանդները: 
«Այս դիմումը կդառնա ճնշման ձեւ Եվրամիության «հին» երկրների վրա՝ հաստատելու, որ երկընտրանքը՝ ԵՄ-ի ընդլայնումը կամ ինտեգրացման խորացումը հանրակցության ներսում, սխալ Է, եւ երկու գործընթացները պետք Է ընթանան զուգահեռաբար,- մեջբերում Է EURACTIV-ն փաստաթղթի հեղինակներից մեկի խոսքը:- Հակառակ դեպքում մեր առջեւ վերստին կծառանա Արեւմտյան Բալկանների հարցը, բայց երկու կողմերի համար Էլ շատ ավելի հիվանդագին եւ խնդրահարույց ձեւով»: 
Սպասվում Է, որ այդ նամակը հունիսի 12-ին կներկայացվի Եվրամիության Մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստում: Եթե դա այդ հանդիպանն ստանա ԵՄ-ի երկրների դեսպանների հավանությունը, հանրակցության ընդլայնման մասին հանրագիրն այնուհետեւ կքննարկվի նախարարական մակարդակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել