Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է այսօր հանրապետության մի շարք համայնքներում կայացած ընտրությունների նախնական արդյունքները:

Ըստ այդմ՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ ստանալով 8 453 քվե:

Նրա հիմնական մրցակից, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանը նրան զիջել է 395 քվեով՝ ստանալով 8 058 ձայն:

Մյուս թեկնածուների միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

Գրիգորյան Սասուն - 731 քվե

Ղազարյան Արթուր - 139 քվե

Մկրտչյան Մանուկ - 435 քվե

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել