Սիմոնյան Ալենի շեքամեջում հով լռված ՔՊ-ական Հակոբյան Հասոն, մյուս ՔՊ-ականների պես փորձելով արդարացնել Տավուշում կատարվողն ու գովաբանելով Ալմա-Աթիի հռչակագիրը, պնդել է, թե այսօրվա իրավիճակում, երբ չկա սահմանագծված պետական սահման, երկիրը փաստացի գտնվում է պատերազմի սպառնալիքի տակ՝ ադպիսով ակնարկելով, որ Տավուշում տեղի ունեցող պրոցեսներ չեզոքացնելու են պատերազմի վտանգը՝ խաղաղություն երաշխավորելով:
Հարց՝ Հասոյին՝ եթե սահմանազատումն ու սահմանագծումը որևէ բանի երաշխիք են, ապա ինչո՞ւ է Նիկոլը նույն տավուշցիների հետ հանդիպմանն ամեն անգամ հայտարարում, որ այդուհանդեձ ինքը չի կարող որևէ երաշխիք տալ, որ պատերազմ չի լինի: Դե եթե Իլհամն իսկապես կասկածի տակ չի դնում 29743-ի վերածված 29800-ը, թող Նիկոլը պարզ ճակատով կանգնի ու ասի, որ դեմարկացիան ու դելիմիտացիան երաշխավորելու են Հայաստանի պաշտպանված ու խաղաղ գոյությունը: Նիկոլը, ըստ էության, ժողովրդին ասում է, որ տանք-չտանք, մեկ է՝ պատերազմ է, բայց եթե տանք այդ պատերազմը կարող է հետաձգվել: Ահա սա է ասում Նիկոլը: Բայց արդյոք դա հարցի լուծո՞ւմ է՝ նկատի ունենալով հատկապես այն, որ դեմարկացիան ու դելիմիտացիան տեղի է ունենում բացառապես Իլհամի ճաշակով, երբ յուրացվելու են պաշտպանված դիրքերը, երբ Տավուշում նույնպես ասկյարներն ունենալու են լավ դիրքավորում, երբ թշնամուն են անցնելու մեր իսկ կառուցած հզոր բնագծերը: Ի՞նչն է խանգարելու Իլհամին Հայաստանի տարածքում լավ դիրքավորվելուց ու բնակավայրերը վերցնելուց հետո սկսել պատերազմ ու շատ արագ կլանել ողջ Հայաստանը: Միջազգային հանրությո՞ւնն է վրան մատ թափ տալու, թե՞ նավթն է դրանից հետո արժեզրկվելու: Եթե «ժողովրդավարական աշխարհը» ամեն կերպ խուսափում է արձանագրել արցախցիների էթնիկ զտումը, պարզ չէ՞, որ «կանաչ լույս է վառում» թուրքերի առաջ՝ հարկ եղած դեպքում և հայաստանցիներին արժանացնելու արցախցիների ճակատագրին:
Տավուշում տեղի ունեցողի ողջ մարազմայնությունը կայանում է հենց նրանում, որ մեր միակողմանի զիջումների դիմաց թուրքը ոչինչ չի երաշխավորում, ու պատերազմի սպառնալիքը չի չեզոքանում՝ անկախ նրանից,թե ինչ ստատոսներ են գրում ՔՊ-ականներն ու ինչպիսի մանիպուլյացիաների են դիմում՝ արդարացնելու հայրենիքի հանձնումը: