Բաղադրիչներ
- Խմորի համար`
- ջուր - 250 մլ
- կարագ - 125 գր
- աղ - մի պտղունց
- շաքարավազ - 0,5 թ/գդ
- ալյուր - 180 գր
- ձու - 5 հատ
- Կրեմի համար՝
- կաթ - 350 մլ
- ալյուր - 50 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 50 գր
- շաքարավազ - 150 գր
- վանիլին - 1 թ/գդ
- ելակ - 200 գր
- կարագ - 200 գր
- շաքարի փոշի - վրան ցանելու համար
Պատրաստման եղանակ
Պատրաստում ենք Խմորը: Ջուրը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում աղը, շաքարավազն ու կտրատած փափուկ կարագը:

Դնում ենք միջին ուժգնության կրակին և տաքացնում մինչև կարագի լուծվելը: Կրակից վերցնում ենք, ավելացնում ալյուրը: Նորից դնում ենք կրակին ու անընդհատ խառնելով եփում, մինչև խմորը գնդվի, իսկ կաթսայի հատակին կեղև առաջանա (մոտ 2-3 րոպե):

Կրակից վերցնում ենք, խմորը դնում կաթսայի ի մեջ: Հատ-հատ ավելացնում ենք ձվերը: Ամեն մի ձուն ավելացնելուց հետո խմորը թիակով խառնում ենք մինչև համասեռ դառնալը: Պետք է հետևել, որ խմորը շատ չջրիկանա: Դրա համար կարելի է վերջին ձուն պատառաքաղով առանձին հարել ու քիչ-քիչ ավելացնել: Պետք է ստացվի հարթ ու փայլուն խմոր:

Խմորը լցնում ենք յուղաթուղթ փռած տապակի մեջ և հավասարեցնում:

Դնում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում, թխում 30-35 րոպե:
Պատրաստում ենք կրեմը: 100 մլ կաթը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ալյուրն ու օսլան, լավ խառնում մինչև համասեռ զանգված ստանալը:

Ավելացնում ենք մնացած կաթը, շաքարավազն ու վանիլինը: Դնում ենք միջին ուժգնության կրակին և անընդհատ խառնելով եփում մինչև խտանա:

Կրակից վերցնում ենք, տեղափոխում կաթսայի մեջ: Ելակը բլենդերով տրորում ենք: Ավելացնում ենք եփած կրեմն ու լավ խառնում:
Կրեմը սննդային թաղանթով ծածկում ենք, թողնում հովանա: Կարագը հարում ենք մինչև կրեմանման դառնալը: Քիչ-քիչ ավելացնում ենք եփած պուդինգը, ամեն անգամ ավելացնելուց հետո լավ հարում: Ելակի հյութի պատճառով կրեմն այնքան էլ հարթ ու համասեռ չի լինի, սակայն սառած վիճակում չի ծորա:
Արդեն սառած խմորի շերտը հավասար կիսում ենք: Մի կեսը դնում սկուտեղի վրա և ծածկում կրեմով:

Վրան դնում ենք խմորի երկրորդ կեսը:

Վրայից շաքարի փոշի ենք ցանում, 40-60 րոպեով դնում սառնարան: Կտրատում ենք ու մատուցում:

«Կարպատկա» թխվածք կարելի է պատրաստել նաև սառեցրած ելակով: Ի դեպ, բալով նույնպես շատ համեղ է ստացվում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել