Հայտարարություն

«ՎԵՏՕ» քաղաքական շարժումը հունիսի 9-ին Մայր Աթոռ Էջմիածնում մասնակցելու է կիրակնօրյա պատարագին:

Տարիներ շարունակ Հայ առաքելական եկեղեցին քարոզչական արշավների է ենթարկվում Սորոսի հիմնադրամից ուղղակի և անուղղակի կերպով հովանավորվող անձանց կողմից, որի ծայրահեղական դրսևորումն էր Վեհափառ հայրապետի վրա կատարված հարձակումը:

Այս խառնակ օրերին «ՎԵՏՕ» շարժումն ավելի, քան երբևէ, կարևորում է համախմբումը միակ ազգային հոգևոր բաղադրիչի՝ Հայ առաքելական եկեղեցու շուրջ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում «ՎԵՏՕ»-ն պատրաստակամորեն կիրականացնի Վեհափառ հայրապետի և Հայ առաքելական եկեղեցու բոլոր հոգևորականների անվտանգության ապահովումը՝ զերծ պահելով ՀՀ պետականության կարևոր հիմնասյուներից մեկը՝ Հայ առաքելական եկեղեցին, օտարերկրյա գործակալական ցանցի ոտնձգություններից:

Դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կշարժվենք այս կիրակի՝ հունիսի 9-ին, ժամը 10:00-ին, Սուրբ Սարգիս եկեղեցու բակից:

Բոլոր ցանկացողները կարող են միանալ:

Տեղեկացնենք նաև, որ երեքշաբթի՝ հունիսի 11-ին, ժամը 16:00-ին, «ՎԵՏՕ» շարժումը կիրականացնի Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի գրասենյակի արգելափակման հերթական ակցիան:

Վերջնագիր երկիրը տվող օտարներին
#ՎԵՏՕ

Էլ. հասցե՝ [email protected]
Հեռ.՝ +374 94 155 519
+374 11 799 901

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել