Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 5-ին ժամանել Է Մեծ Բրիտանիայի հարավի Փորտսմութ քաղաք՝ մասնակցելու Նորմանդիայում դաշնակից զորքերի ափհանման 75-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Independent հրատարակությունը:

Թրամփին, որը Փորթսմութ Է ժամանել ուղղաթիռով, ուղեկցում Է նրա կինը՝ Մելանյան: Ընդամենը միջոցառմանը ներկա կլինեն 15 երկրների ղեկավարներ, ներառյալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ավստրալիայի եւ Կանադայի վարչապետներ Սքոթ Մորիսոնը եւ Ջասթին Թրյուդոն:

Բացի նրանցից, արարողությունն իր ներկայությամբ կհարգի Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, որը հրաժեշտ կտա Թրամփին:

Միջոցառմանը կմասնակցեն Երկրորդ համաշխարհային պատերազմի շուրջ 300 վետերաններ: Կկայանա օդային շքերթ, որում գործի կդրվեն 24 նոր եւ հին ինքնաթիռներ: Այնուհետեւ նախագահ Թրամփը կավարտի իր եռօրյա այցը Մեծ Բրիտանիա եւ կուղեւորվի Իռլանդիա ու Ֆրանսիա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել