Փաշինյանի` ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցը մի շարք հարցերի պատասխան տալու փոխարեն նոր հարցակույտ ու շփոթ է առաջացնում:

«Ես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել ու ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը»:

Հարց 1․ Ղարաբաղի հարցի վերաբերյալ Փաշինյանի տեսլականը ո՞րն է, այսինքն՝ կա՞ տեսլական, բայց գաղտնի է ժողովրդից, թե՞ տեսլական չկա, թե՞ ժողովուրդը տվել է տեսլականը:

Բազմիցս տարբեր առիթներով նշվել է, որ ժողովուրդը պիտի որոշի, պիտի ասի, թե ես ինչ փաթեթով բանակցեմ:
«Ու հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ կապված պրետենզիաներ կա՞ն, համաձա՞յն են, թե՞ համաձայն չեն։ Պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ»:

Հարց 2․ Այսինքն ստացվում է, որ ոչ միայն տեսլական կա, այլ նաև լուծո՞ւմ: Մի հարց էլ էլի․ ՀՀ և ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությո՞ւնն է ժողովուրդը: Ստացվում է, որ կա և՛ տեսլական, և՛ համաձայնեցում, ապա ո՞րն է խնդիրը, որ ժողովրդին չի ներկայացվում:

«Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել ընդհանրապես՝ ինչ է բանակցվել ինձանից առաջ, հինգ անգամ հարցրել եմ՝ դուք տեղյա՞կ եք, թե ինչ է բանակցվել, նրանք տեղյակ չեն եղել»:

Հարց 3․ Ալիևյան դասերի ժամանակ երևի մոռացել է նշի, որ բանակցային փաթեթներին Ղարաբաղի պատասխանը ևս կա: Ալիևի բացթողումն է երևի:

Եվ վերջում հռետորական հարց․ հիմա Փաշինյանը բանակցո՞ւմ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել