«Հարգելի գործընկերներ, կարծում եմ՝ տեղյակ եք, որ վերջին շաբաթվա ընթացքում ագրեսիվ քարոզ է սկսվել «Բաց հասարակության հիմնադրամներ-Երևան» գրասենյակի նկատմամբ: Թեև թվում է, թե քարոզը թիրախավորում է «Բաց հասարակության հիմանդրամներին», այնուամենայնիվ, հնչեցվող հայտարարությունները և Նարեկ Մալյանի խոսքն ուղղակիորեն վերաբերում են ընդհանուր քաղաքացիական հասարակության գործունեությանը, անվանական թվարկում են մեր գործընկեր կազմակերպություններին, նրանց ղեկավարներին՝ որպես օտարերկրյա գործակալների, ինչպես նաև սադրանքներ են՝ ուղղված նոր ձևավորված իշխանություններին:

Այս առնչությամբ կարծում եմ, որ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ անհրաժեշտ է մեկ միասնական դիրքորոշմամբ հանդես գալ և հրապարակայնորեն աջակցություն հայտնել «Բաց հասարակության հիմնադրամներին»: Տարբեր կարծիքներ, տեսակետներ են հնչեցվել, թե արդյոք նպատակահարմար է արձագանքել և ուշադրություն դարձնել այդ գործողություններին, այնուամենայնիվ, հստակ է, որ քաղաքացիական հասարակության համայնքը պետք է հրապարակային աջակցություն հայտնի «Բաց հասարակության հիմնադրամներին»: Խնդրում եմ ծանոթանալ կից ներկայացվող հայտարարությանը և համաձայնության դեպքում միանալ վերջինիս տարածման համար: Հայտարարությանը կարող են միանալ թե՛ կազմակերպություններ, թե՛ անհատներ: Տեքստի վերաբերյալ փոփոխություններ, դիտարկումներ, առաջարկություններն ընդունելի են: Խնդրում եմ ձեր համաձայնությունը հայտնել մինչև հունիսի 04-ի օրվա վերջ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել