Եթովպիայի մայրաքաղաքում կինը մեկ շաբաթ ապրել է մեջքին դանակով՝ տեղեկացնում է Daily Mirror-ը։

25-ամյա Կումե Բայիսան տանն է եղել 4 ամսական որդու հետ, երբ վերադարձել է նրա հարբած ամուսինը։ Կինը դժգոհել է ալկոհոլից նրա կախվածությունից, ինչից հետո ամուսինը վերցրել է դանակն ու ամբողջ ուժով հարվածել կնոջ մեջքին։ Նրան շտապ հասցրել են մոտակա հիվանդանոցը, որտեղ նա մեկ շաբաթ է անցկացրել։ Այն բանից հետո, երբ նրա վիճակը վատացել է, Բայիսին տեղափոխել են այլ հիվանդանոց։
Հետազոտությունը ցույց է տվել, որ կնոջ կրծքավանդակում դանակի կտոր կա։ Սուր առարկան կտրել էր նրա լյարդը, գլխավոր սրտի զարկերակը և թոքերից մեկը։

Վիրաբույժներին 7 ժամ է պետք եղել վիրահատությունը հաջող անցկացնելու համար։

Այժմ կինը կայուն վիճակում է գտնվում։ Նրա ամուսինը ձերբակալված է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել