Հեյքենդորֆ քաղաքի բնակիչ, 84-ամյա թոշակառուն հայտնվել է դատարանի առջև՝ իր առանձնատան նկուղում Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիների զինամթերք, մասնավորապես՝ տանկ պահելու համար։   

Մեղադրանքի կողմը պնդում է, որ մեղադրյալը խախտել է «Զենքի մասին» Գերմանիայի օրենքը, քանի որ նրա տան նկուղում հայտնաբերվել են «Պանտերա» տանկ, զենիթային համակարգ, զենքեր և ատրճանակներ, որոնք դեռևս կարող են օգտագործվել զինված գործողություններ իրականացնելու համար։ Դատախազը դատարանին միջնորդել է թոշակառուին պայմանական ազատազրկման ենթարկել կամ տուգանել 500 հազար եվրո։

Տարեց գերմանացու փաստաբանը նշում է, որ մի քանի տեղացի կոլեկցիոներներ դիմել են ամբաստանյալին՝ զենք գնելու առաջարկով, իսկ «Պանտերա» տանկը նախկինում հետաքրքրել է նաև ամերիկյան թանգարանին։ Պաշտպանության կողմը նաև կարծում է, որ հնարավոր տուգանքը հարկավոր է կրճատել տասն անգամ։ 

Հարկ է նշել, որ 84-ամյա թոշակառվի տանկը կոնֆիսկացրել են դեռ 2015 թ․ հուլիսին, ինչի համար հարկավոր է եղել 9 ժամ և 20 զինվոր։ 

Գործով դատավճիռ, ամենայն հավանականությամբ, կկայացվի հաջորդ ամիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել