Նկարում պատկերված ցուցարարը 1989թ. հունիսի 4-ին ի նշան բողոքի փորձում է փակել Պեկինի Տյանանմեն հրապարակով շարժվող տանկերի շարասյան դեմը: Ուղիղ 30 տարի առաջ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Չինաստանի կոմունիստական իշխանությունները Պեկինի Տյանանմեն հրապարակում, բառիս բուն իմաստով, տանկերով ճզմեցին տեղի ուսանողական շարժումը, որն ուղղված էր դեպի երկրի ժողովրդավարացումը: Այդ գիշեր չինացի զինվորների արձակած գնդակների և տանկերի թրթուրների տակ հայտնվելո՝ հազարավոր ուսանողներ սպանվեցին: Տարբեր տվյալներով Տյանանմեն հրապարակի սպանդի զոհերի թիվը հասնում է 3000-ի: Ողջ մնացած ակտիվիստները տարատեսակ բռնաճնշումների ենթարկվեցին: Նրանց մի մասը ստիպված թողեց երկիրը: Մի մասը անհայտ կորավ, իսկ մի մասն էլ դարձավ քաղբանտարկյալ: Առ այսօր որևէ մեկը չի պատժվել այդ հանցագործության համար: Չինաստանում մինչև այժմ արգելված է խոսել Տյանանմեն հրապարակի դեպքերի մասին: