Նվակը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ժամանակակից երաժշտական կրթական ծրագիր է, որի նպատակն է սովորեցնել, զարգացնել և օգնել երիտասարդ երաժիշտներին և երգահաններին աշխատել համաշխարհային երաժշտական ընկերությունների հետ: Նվակն այս տարի հավասար գործունեության համաձայնագիր է կնքել համաշխարհային երկու երաժշտական հրատարակչական կազմակերպությունների հետ որոնցից մեկը ADA երաժշտական հրատարակչության հետ, որը գործում է Warner Music Group –ի հովանու ներքո, մյուսը՝ Warner Chappell Publishing-ի հետ:

Նվակ հիմնադրամը հրատարակելու է ծրագիր մասնակիցների օրիգինալ ստեղծագործությունները և տարածման հնարավորություններ է գտնելու նրանց համար, ինչպես նաև, ամեն տարի Հայաստանի, Իսրայելի և Մալավիի լավագույն երգահաններից երկուսին կամ երեքին հնարավորություն է ընձեռնելու աշխատանքային պայմանագիր կնքել վերոնշյալ հրատարակչությունների հետ:

Սա աննախադեպ հնարավորություն է հայ արտիստների համար և այն հասանելի է դառնում միայն Նվակի շնորհիվ:

Նվակն այս տարի կկնքի առաջին երկու հայ արտիստների պայմանագիրը ADA երաժշտական հրատարակչության հետ: Նրանց ստեղծագործությունները կհրապարակվեն 2019 թվականի հուլիսին: Հիշեցնենք, որ Նվակ երաժշտական ամառային ծրագրին կարող են միանալ 14-ից 30 տարեկան երաժիշտներ (երգիչ, երգահան, երաժիշտ), սկսնակներից մինչև պրոֆեսիոնալներ: Հայտերը ընդունվում են մինչև մայիսի 26-ը: Դիմելու համար պետք է  այցելել www.nvak.org կայք էջ:

Ծրագրին մասնակցությունն ամբողջովին անվճար է: Դասընթացները կկայանան հուլիսի 8-ից 26-ը: Երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 10:00-ից 17:00:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել