1431 թ. այս օրը` մայիսի 30-ին, կաթոլիկ եկեղեցականների կողմից իրականացված ինկվիզիցիոն դատավարության արդյունքում խարույկի վրա այրվեց Ֆրանսիայի ազգային հերոս Ժաննա դը Արկը: Հարկ է նշել, որ երբ Ժաննա դը Արկը գերի ընկավ բուրգունդացիների մոտ, ո՛չ Կառլ 7-րդը և ո՛չ էլ հերոսուհու զինակիցներից և ֆրանսիական արքայական արքունիքից որևէ մեկը որևէ քայլ չձեռնարկեց հերոսուհուն ազատելու համար: Բուրգունդացիները փրկագին էին պահանջում Ժաննայի ազատության համար, սակայն անգամ դա չիրականացվեց Կառլ 7-րդի կողմից: Այդ դրվագը ֆրանսիացիների համար իրենց պատմության շրջանակներում մեծագույն դավաճանություններից մեկն է համարվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: