Հնդկական T-Series YouTube հեռուստաալիքը պատմության մեջ առաջինն է, որի բաժանորդների թիվը հասել է 100 միլիոնի:

Այս նվաճումը հաղթանակ էր աշխարհի ամենահայտնի վիդեո բլոգերի՝ Ֆելիքս Չելբերգի դեմ պայքարում: Նրա բաժանորդների թիվը հասել է 96,1 միլիոնի: Այս մրցույթի դինամիկային հնարավոր է հետևել առցանց։

https://news.rambler.ru/img/2019/05/29162624.347624.8445.jpg

Երկու ամսվա ընթացքում T-Series ալիքը ձեռք է բերել մոտ 10 միլիոն նոր երկրպագու. մարտի 21-ին հաշվին գրանցվել է 90 միլիոն 493 հազար մարդ: Այս պրոֆիլը պատկանում է հնդկական երաժշտական խոշոր ընկերությանը, որը պարբերաբար նոր տեսահոլովակներ է հրապարակում։

2018թ․ օգոստոսին Չելբերգը տեսանյութ ձայնագրեց և պատերազմ հայտարարեց T-Series-ին։ Նա խնդրեց բաժանորդներին աջակցել իրեն։ Բլոգերի երկրպագուները մի քանի անգամ կոտրեցին աշխարհով մեկ «խելացի» տպիչները՝ խնդրելով քվեարկել բլոգերի օգտին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել