1453 թ. մայիսի 29-ին սուլթան Մեհմեդ 2-րդի գլխավորությամբ թուրքերը գրավեցին Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը: 395 թ. առաջացած և հազար տարուց ավել կյանք ունեցած Բյուզանդական կայսրությունը դադարեց գոյություն ունենալուց: Կոստանդնուպոլսի անկումը ուշ միջնադարյան պատմության բեկումնային էջերից էր: Եվրոպական քաղաքակրթությունը զգալի կերպով իր դիրքերը զիջեց համաշխարհային ասպարեզում հայտնված նոր թուրքական քաղաքակրթությանը: Հատկանշական է, որ Կոստանդնուպոլսի անկումը տեղի ունեցավ քրիստոնեական արևմուտքի խայտառակ անգործության և լուռ հայացքների ներքո: Անգամ բյուզանդացիների կողմից կաթոլիկության ընդունումը որևէ դեր չխաղաց, և քրիստոնեական արևմուտքը լուռ հետևեց կայսրության անկմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: