Armenpress.am-ը գրում է.

Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Լիտվայի նախագահի պաշտոնական կայքը:

«Նախագահը մաղթել է, որ հետևողականորեն զարգացող և բաց համագործակցությունը ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ ԵՄ շրջանակում նոր հնարավորություններ բացեն մեր երկրների համար՝ հանուն ընդհանուր նպատակների և շահավետ գործընկերային, առևտրային, մշակութային, գիտական ու այլ համապատասխան նախագծերի իրականացման՝ ի շահ Լիտվայի և Հայաստանի ժողովուրդների»,- նշել է Գրիբաուսկայտեն շնորհավորական ուղերձում:

Նա Հայաստանին ու հայ ժողովրդին մաղթել է բարգավաճում, հաջողություն և միասնություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել