Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- բանան - 1 հատ
- շաքարավազ - 125 գ
- բուսայուղ - 100 մլ
- ձու - 2 հատ
- ալյուր - 100 գ
- սոդա - 0.5 թ/գ
- աղ - 1 պտղունց
- Կարամելային մուսի համար՝
- պուդինգ - 650 գ (կարամելային)
- ժելատին - 17,5 գ
- բանան - 3 հատ
- եղեգնաշաքար - 150 գ
- ջուր - 3 ճ/գ
- Ինչպես նաև՝
- շոկոլադ սև - 100 գ (դառը)
- ժելատին - 15 գ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500 մլ
- շաքարավազ - 3 ճ/գ
Պատրաստման եղանակը
Ջեռոցը մինչև 170 աստիճան տաքացնում ենք և 25x25 չափի ձևամանում յուղաթուղթ դնում:
Մեկ հատ մեծ բանան ենք վերցնում և խյուսի վերածում. պետք է 150 գ խյուս ստանանք: Բանանով խյուսը, 125 գ շաքարավազը, բուսայուղն ու ձվերը խառնում ենք իրար և այնքան հարում, մինչև համասեռ զանգված ստանանք:
Ալյուրը աղի և սոդայի հետ մաղով անցկացնում ենք, ավելացնում ձվով զանգվածին և այնքան ենք հարում, մինչև համասեռ զանգված ստանանք:
Խմորը ձևամանի մեջ ենք լցնում և 15 րոպե թխում. փայտիկով փորձում ենք․ եթե այն խմորից չոր է դուրս գալիս, ուրեմն՝ բիսկվիթը պատրաստ է: Թողնում ենք՝ բիսկվիթը սառչի, այնուհետև եզրերը հավասարեցնում ենք: Բացվող ձևամանի կողքերին փայլաթիթեղ ենք ամրացնում և բիսկվիթը դնում ձևամանի մեջ:
Պատրաստում ենք կարամելային մուսը: Կարամելային պուդինգը լցնում ենք ամանի մեջ և տաքացնում, մինչև սենյակային ջերմաստիճանի դառնա: Պուդինգը հարելու ընթացքում բարակ շիթով ավելացնում ենք 17,5 գ ժելատինն ու որոշ ժամանակ հարում, որպեսզի ժելատինը հավասարապես խառնվի կարամելային զանգվածին: Կարամելային մուսը լցնում ենք շերտի վրա, ծածկում ենք և դնում սառնարանը, որպեսզի մուսը պնդանա:
Կարամելացնելու համար 3 հատ բանան են վերցնում և շրջաններով կտրատում: Շագանակագույն շաքարավազը լցնում նք տապակի մեջ, այնուհետև 3 թ/գ ջուր ավելացնում:
Խառնուրդը տաքացնում ենք, որպեսզի շաքարավազը լուծվի, այնուհետև ավելացնում ենք բանաններն ու ուժեղ կրակին անընդհատ խառնելով տաքացնում, մինչև օշարակը թանձրանա և կարամելային երանգ ստանա: Կրակից վերցնում ենք և թողնում՝ սառչի:
Բանանը դնում ենք կարամելային շերտի վրա:
Շոկոլադն անցկացնում ենք մանր քերիչով, սերուցքը 3 ճ/գ շաքարավազի հետ հարում ենք, մինչև կայուն փրփուր ստանանք: 15 գ ժելատինին ավելացնում ենք 2 ճ/գ սերուցք և լավ խառնում: Ժելատինը լցնում ենք սերուցքի մեջ, զգուշորեն խառնում, այնուհետև ավելացնում ենք շոկոլադե քերուկը և կրկին զգուշորեն խառնում:
Սերուցքը լցնում ենք բանանների վրա, ծածկում ենք տորթը և գիշերը թողնում սառնարանում:
Մատուցելուց առաջ տորթը ձևամանից հանում ենք, կտրատում, ըստ ճաշակի ձևավորում և մատուցում:

Այսպիսով՝ պատրաստեցինք շատ համեղ տորթ բանանով և շոկոլադասերուցքային շերտով, որն այնքան համեղ է, որ գայթակղությանը դժվար է դիմակայել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել