Խրոնիկական քնի պակասը հաճախ դառնում է անքնության պատճատ, սակայն այս հիվանդության դեմ քնաբերով պայքարելն այդքան էլ անվտանգ չէ։ Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել հատուկ թեյեր, որոնք վաճառվում են դեղատներում։
Քնաբեր օգտագործել կարելի է միայն ծայրահեղ դեպքում։ Այն օրգանիզմի համար ավելի վտանգավոր է, քան անքնությունը։ Քնի հետ խնդիրներ ունենալու պարագայում բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել թեյ կամ այնպիսի նյութեր, որոնք իրենց մեջ պարունակում են քնի հորմոն՝ մելատոնին։
Այս նյութերը քնաբեր չեն, հետևաբար չեն առաջացնում ցերեկային քնկոտության էֆեկտ։ Մասնագետները նշում են, որ այսպիսի նյութերն իրենց մեջ մեծ քանակությամբ մելատոնին են պարունակում, իսկ քնելու համար հարկավոր է 10 անգամ ավելի քիչ։
Բացի այդ՝ արագ քնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս քնել միևնույն ժամին։ Քնելուց առաջ նախ հարկավոր է օդափոխել սենյակը, քիչ հեղուկ օգտագործել և քնելուց մեկ ժամ առաջ չօգտվել սմարթֆոններից։