Այսօր մեր ընթերցողների համար մի շատ համեղ թխվածքի բաղադրատոմս ենք

Պատրաստման եղանակը

1. Խառնեք ալյուրը, աղը, կակաոն և փխրեցուցիչը։

2. Փափուկ կարագը հարեք շաքարավազի հետ։

3. կարագին ավելացրեք ելակի օշարակը, ձվերը (հատ–հատ) և լավ հարեք։

4. Ավելացրեք թթվասերն ու խառնեք։

5. Ավելացրեք ալյուրի խառնուրդը և հարիչի դանդաղ ռեժիմով հարեք։ Լցրեք կոնյակը և կրկին խառնեք։

6. Ձևամանի մեջ կարագ քսեք և ալյուր ցանեք։ Լցրեք խմորը և վրան 20 ելակ դրեք։

7. Թխեք 170 աստիճան տաքացված ջեռոցում 65 րոպե (ընթացքում ստուգելով)։

8. Հանեք թխվածքը և թողեք հինգ րոպե մնա իր ամանի մեջ, հետո հանեք և դրեք ցանցի վրա, որ լավ սառչի։

9. Տեղափոխեք մատուցման ամանի մեջ և վրայից շարեք մնացած ելակները։

10. 20 գրամ շոկոլադը հալեցրեք և լցրեք ելակների վրա։ Մնացած շոկոլադը քերեք և քերուկով զարդարեք թխվածքը։

պատրաստել՝ ելակով և շոկոլադով։ Անպայման փորձեք այն, քանի դեռ ելակի սեզոնը չի ավարտվել։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Ալյուր – 200 գր
  • Շաքարավազ – 150 գր.
  • Կակաո – 30 գր.
  • Թթվասեր – 100 գր.
  • Կոնյակ – 2 ճ.գ.
  • Ելակ – 25 հատ
  • Կարագ – 100 գր.
  • Ձու – 2 հատ
  • Ելակի օշարակ – 2 ճ.գ.
  • Փխրեցուցից – 10 գր.
  • Աղ – ¼ թ.գ.
  • Սև շոկոլադ – 60 գր.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել