Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին սոցցանցերի հետ աշխատանքի համար մենեջեր է փնտրում։ Այդ մասին ասվում է միապետի պաշտոնական կայքում։

Հաստիքի նկարագրության համաձայն՝ նոր աշխատակցին 30 հազար ֆունտ (38 հազար դոլար) են առաջարկում՝ չնայած վերջնական գումարը կախված է թեկնածուի փորձից։

Ապագա աշխատակիցը նաև արտոնությունների փաթեթ կստանա, ներառյալ՝ գործատուի՝ 15 տոկոս կենսաթոշակային ներդրումը (6 ամսից), 33 օր ամենամյա արձակուրդը, անվճար ճաշեր և հասանելի կրթություն՝ մասնագիտական զարգացման համար։

Թեկնածուն պետք է կառավարի ամենօրյա նորությունների հոսքը՝ սոցցանցերում և թվային հարթակներում։ Նոր աշխատակիցը նաև «առանցքային դեր կխաղա որոշ թվային նախագծերում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել