Վրաստանի նախագահի կողմից երկրում ԱՄՆ-ի ռազմակայան կառուցելու քննադատությունը կարելի է համարել բնակչության տրամադրությունները ստուգելու քաղաքական խաղ:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին կարելի է ասել, որ ՆԱՏՕ-ն կենտրոնացրել է իր ջանքերը Ռուսաստանի և Չինաստանի դեմ: Առաջիկայում ալյանսը կփորձի ստեղծել լրացուցիչ դժվարություններ հենց նրանց համար: Դաշինքը Ուկրաինային և Վրաստանին գոնե հայտարարությունների մակարդակում ժամանակ առ ժամանակ իր անվերապահ աջակցությունն է հայտնում՝ հստակ մեսիջներ ուղղելով Ռուսաստանին: ՆԱՏՕ-ի պաշտոնյաների կողմից արդեն իսկ խոսվում է այն մասին, որ այդ երկրներում տարածքային հակամարտությունները, որոնք հակասում են դաշինքի կանոնադրությանը, առանձնապես նշանակություն չունեն, և որ ՆԱՏՕ-ն պետք է ամրապնդի իր դիրքերը և դիմակայի Ռուսաստանին: 
Քանի դեռ նրանք խաղում են ռազմական խաղալիքներով, այս իրավիճակը դեռ կարելի է հանդուրժվել: Բայց հասկանում ենք, որ ուժերի հավասարակշռության խախտումը կարող է հանգեցնել բեկման, իսկ ներկայիս պայմաններում ցանկացած բեկում կարող է հանգեցնել լայնածավալ պատերազմի: 
Հետևանքները, մենք բոլորս էլ պատկերացնում ենք. հաղթողներ չեն լինի…

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել