Բաղադրիչներ
- ժելատին - 2 ճ/գդ
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 400 մլ
- սուրճ սև - 300 մլ
- շաքարավազ - 50-70 գր
- լիկյոր - 2 ճ/գդ (սրճային)
- Ձևավորման համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
- շաքարավազ - 70 գր
- շոկոլադ սև - (քերած)
Պատրաստման եղանակ
Բաղադրիչները նշված են 6 հոգու հաշվարկով։
Ժելատինը 100 մլ ջրի մեջ թրջում ենք և թողնում ենք ուռչի։Դնում ենք միջին ուժեղության կրակի վրա, և անընդհատ խառնելով, ժելատինը լուծում ենք։ Ոչ մի դեպքում չենք եռացնում։ Ավելացնում ենք տաք սուրճը, շաքարավազը և խառնում ենք այնքան, մինչև շաքարավազը լուծվի։
Ավելացնում ենք սերուցքն ու լիկյորը և խառնում ենք։
Լցնում ենք բաժակների մեջ։
2-4 ժամով տեղափոխում ենք սառնարանը, մինչև ամբողջությամբ սառչի։ Ձևավորման համար սառը սերուցքը շաքարավազի հետ հարում ենք։ Սերուցքը, հրուշակեղենային ներարկիչով կամ գդալով լցնում ենք ժելեի վրա, և վրան քերած շոկոլադ ենք ցանում։
Ներկայացված բաղադրատոմսը ժելեի պատրաստման բազմաթիվ բաղադրատոմսերից մեկն է։ Մոտ ապագայում մենք կներկայացնենք ժելե պատրաստելու նաև այլ բաղադրատոմսեր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել