Որպես մանրոգի քթիմազություն՝ մի քանի հարցի պատասխան եմ ուզում ստանալ։ Իրավունք ունի՞ արդյոք նախարարը աշխատանքային օրվա աշխատանքային ժամին Ֆեյսբուքում ստատուսներ գրել։
Եթե դա ինքը չի անում, այլ պետական աշխատավարձ ստացող մամուլի քարտուղարը, ապա ինչ իրավունքով է դա անում նախարարի անձնական էջում, այլ ոչ նախարարության։
Կռահեցիք՝ խոսքս Աշոտյանի մասին է, ով կրթության հարցերը լուծած, Ֆեյսբուքի իր էջում աշխատանքային և քաղաքական հակառակորդներին է բմբլահան անում՝ երբեմն էջը համեմելով կրթական ոլորտին առնչվող նորություններով։
Բա մեր երկրի կրթությամբ ո՞վ պիտի զբաղվի, այ պարոն նախարար, եթե Դուք ուրիշ բանով եք զբաղված։
Էհ, մանրուքների հետևից եմ ընկել էլի։
Գործովս զբաղվեմ, թողնեմ ուրիշներն էլ իրենց գործով զբաղվեն։
Զևսինը եզին չի հասնում։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/permalink.php?story_fbid=223224854444978&id=100002723949911¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



