Ցանկանո՞ւմ եք այնպիսի ուտեստ պատրաստել, որ թե՛ երեխաները հաճույքով ուտեն, թե՛ մեծերը։ Դե ուրեմն՝ կարտոֆիլային տորթն ապուխտի և պանրի միջուկով հենց այն է, ինչ դուք փնտրում էիք։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Կարտոֆիլ – 8 հատ
  • Ձու – 2 հատ
  • Կաթ – 0,5 բաժակ
  • Պանիր – 100 գրամ
  • Աղ, սև պղպեղ – ըստ ճաշակի
  • Մաղադանոս – մեկ փունջ
  • Ձիթայուղ – 2 ճ/գ
  • Սերուցք – 1 բաժակ
  • Ապուխտ – 250-300 գրամ
  • Մշկընկույզ – 1 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Մաքրեք կարտոֆիլը, կտրատեք բարակ կլորակներով (0,5սմ)։
нарезать картофель

2. Կարտոֆիլը դրեք ջեռոցի տապակի վրա, վրան ձիթայուղ լցրեք, աղ և պղպեղ արեք և դրեք 180°С տաքացված ջեռոցը՝ 10 րոպեով։

запекать картофель3. Հարեք ձվերը, ավելացրեք կաթն ու սերուցքը, աղ, պղպեղ և մշկընկույզ ավելացրեք։

4. Կարտոֆիլը տապակի միջից տեղափոխեք կլոր տարայի մեջ, հատակին և պատերին շարեք։ Վրայից ապուխտի բարակ շերտեր դրեք և քերած պանիր լցրեք։ Այսպես շարունակեք դասավորել մթերքները։ Պանիրը պետք է վերջին շերտը լինի։

5. Կարտոֆիլային տորթի վրա լցրեք ձվակաթնային խառնուրդը։ Վրայից դրեք նախօրոք մի կողմ դրված կարտոֆիլի կլորակները։ Եփեք ջեռոցում 40 րոպե 180 աստիճանի տակ։ Այնուհետև ձևամանի պատերը բացեք և ևս տասը րոպեով դրեք ջեռոցը, մինչև կարտոֆիլը ոսկեգույն-շագանակագույն կդառնա։

6. Վրայից մանրացված կանաչի լցրեք և մատուցեք։

картофельный торт в духовке

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել