Կարտոֆիլային տորթ՝ ապուխտի և պանրի միջուկով


20:45 , 15 մայիս, 2019

Ցանկանո՞ւմ եք այնպիսի ուտեստ պատրաստել, որ թե՛ երեխաները հաճույքով ուտեն, թե՛ մեծերը։ Դե ուրեմն՝ կարտոֆիլային տորթն ապուխտի և պանրի միջուկով հենց այն է, ինչ դուք փնտրում էիք։

Անհրաժեշտ բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

1. Մաքրեք կարտոֆիլը, կտրատեք բարակ կլորակներով (0,5սմ)։
нарезать картофель

2. Կարտոֆիլը դրեք ջեռոցի տապակի վրա, վրան ձիթայուղ լցրեք, աղ և պղպեղ արեք և դրեք 180°С տաքացված ջեռոցը՝ 10 րոպեով։

запекать картофель3. Հարեք ձվերը, ավելացրեք կաթն ու սերուցքը, աղ, պղպեղ և մշկընկույզ ավելացրեք։

4. Կարտոֆիլը տապակի միջից տեղափոխեք կլոր տարայի մեջ, հատակին և պատերին շարեք։ Վրայից ապուխտի բարակ շերտեր դրեք և քերած պանիր լցրեք։ Այսպես շարունակեք դասավորել մթերքները։ Պանիրը պետք է վերջին շերտը լինի։

5. Կարտոֆիլային տորթի վրա լցրեք ձվակաթնային խառնուրդը։ Վրայից դրեք նախօրոք մի կողմ դրված կարտոֆիլի կլորակները։ Եփեք ջեռոցում 40 րոպե 180 աստիճանի տակ։ Այնուհետև ձևամանի պատերը բացեք և ևս տասը րոպեով դրեք ջեռոցը, մինչև կարտոֆիլը ոսկեգույն-շագանակագույն կդառնա։

6. Վրայից մանրացված կանաչի լցրեք և մատուցեք։

картофельный торт в духовке