Թավշյա հեղափոխությունից հետո աղբը տեսակավորելու գործն իրենով է արել էջմիածնի քաղաքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանը, ում հրահանգով աղբատարներն աղբը տանում են նախ Էջմիածնի ալրաղացի տարածք, բեռնաթափում, որտեղ այն տեսակավորվում է, հետո միայն անպետք աղբը տեղափոխվում աղբավայր:
Երեկ այն քաղաքացիները, որոնք երկու տասնամյակ ապրել են աղբը տեսակավորելու հաշվին, շրջափակել էին ալրաղացը՝ թույլ չտալով, որ մեքենաները դուրս գան տարածքից: Նրանք ասում են, որ քաղաքի աղբը փոխքաղաքապետի սեփականությունը չէ, և նա իրավունք չունի մենաշնորհ հաստատել աղբի նկատմամբ: Նրանք մտադիր են բողոքի գործողություններ կատարել նաև կառավարության դիմաց»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել