Հետքրքիր է՝ Նիկոլի մոտ ե՞րբ է ձևավորվել այս համոզումը, ինչո՞ւ նա այսպես չէր մտածում այն ժամանակ, երբ ասենք Շուշին՝ Հայաստան էր հռչակում ու փաստացի դուրս գալիս բանակցություններից՝ Արցախը դատապարտելով մահվան: Կամ ինչո՞ւ էր մերժում պատերազմի ամենաթեժ պահին այն կասեցնլու ու Շուշին հայկական վերահսկողության տակ պահելու հայտնի մարդու առաջարկը, եթե իսկապես կարևորում էր ամեն մի զինվորի կյանքն ու դրա որակը, ուսերին դրված բեռի համաչափությունը:
Զինվորի բեռը ոչ թե պետք է թեթևացնել կամ ծանրացնել, այլ նրան թիկունքից չհարվածել, այսինքն՝ անել այն ամենի ճիշտ հակառակը, ինչ որ անում է այսօր նույն Պապիկյան Սուրիկը: Ակնհայտ է, որ լավ օրից չէ, որ զինվորները խրամատներում են անցկացնում իրենց ծառայությունը. պատերազմող երկիր ենք՝ գոյամարտի մեջ մտած, թշնամին չի համակերպվում Կովկասում հայկական պետականության գոյութան փաստի հետ, Երևանն Իրևան է հռչակում, Սևանը՝ Գյոյչա ու սպառնում ցեղասպանությամբ: Չպաշտպանե՞նք մեր կենսատարածքը:
Գիտե՞ք՝ ինչու է Նիկոլը զինվորներին խրամատներից արդեն դուրս հրավիրում: Որովհետև ծրագրում է այս մի փրթիկ հողն էլ Իլհամին տալ ու սեփական բանակի փոխարեն թշնամունը կերակրել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/549
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել