Tert.am-ը գրում է.

Քանի որ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցում չկա կոնսենսուս, հարցն այս պահին օրակարգից հանում եմ: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը: 

«Ուզում եմ, որ լայն կոնսենսուսով ընդունվի: Ես գիտեմ, որ և՛ մեր խմբակցությունում, և՛ ընդդիմադիր խմբակցություններում շատերը դեմ են աշխատավարձերի բարձրացմանը: Եթե ընդունվի էլ այսօր, դա ինձ չի բավարարի, այս հարցը պետք է ընդունվի մեծ կոնսենսուսով: Այդ պատճառով, ես հանում եմ այս հարցն օրակարգից»,- նշեց նա: 

Հայկ Մարությանի վստահեցմամբ՝ աշխատավարձերի բարձրացումը լինելու էր պարգևավճարների ֆոնդի հաշվին. «Գոյություն ունի հաստատված բյուջե, որտեղ կա հաստատված պարգևավճարների չափ և այս աշխատավարձերի բարձրացումը տեղավորվում է միայն այդ պարգևավճարների բյուջեի մեջ: Այսինքն, հավելյալ ոչ մի գումար աշխատավարձերի բարձրացման համար չի լինելու, պարգևավճարները վերածվելու են աշխատավարձի»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել