Infocom.am-ը գրում է.

Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Mercedes-AMG GT C Roadster մոդելի ավտոմեքենա էր վարում Երևանի փողոցներում։ Վերոնշյալ ավտոմեքենայի շուկայական արժեքը շուրջ 150 հազար դոլար է։ Հետևաբար փորձեցինք ճշտել, թե արդյոք ավտոմեքենան պատկանում է ԱԺ պատգամավորին․

-Ես նման մեքենա չունեմ։

-Այդ դեպքում ու՞մ մեքենան եք վարել:

-Բնակաբար, ես այդպիսի մեքենա ունենալ չէի կարող․ ընկերոջս մեքենան է: Մի պահ իրեն լավ չէր զգում, ես եմ վարել:

-Այսինքն` ապագայում այդ մեքենայով Ձեզ չե՞նք տեսնի:

-Ինքը Ռուսաստանից էր եկել մեկ օրով, հիմա գնում ա:

-Մեքենան տանելու է իր հետ, թե՞ Ձեր մոտ է մնալու:

-Իր մեքենան է, ինքն իրա մեքենայով եկել է, ռուսական մեքենա է, դրանով էլ գնալու է: Լիքը քաղաքացիներ, հատկապես հեղափոխությունից հետո, Ռուսաստանից գալիս են Հայաստան իրենց մեքենաներով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել