Այս օրերին քաղաքացիների կողմից ամենաշատ հնչող հարցը հետևյալն ա․ լավ, բա վերջը ի՞նչ ա լինելու․․․
Մարդիկ սկսել են համատարած չվստահել Նիկոլին կամ արդեն կասկածում են, որ Նիկոլը կարողանալու ա տնտեսական զարգացում ապահովել ու մարդկանց կյանքը բարեկեցիկ դարձնել․․․
Ժամանակն է նոր քաղաքական օրակարգ ձևավորելու և հասարակությանը ներկայացնելու հստակ ծրագիր, թե ինչպես է զարգացնելու Հայաստանը, ինչ պետք է անել մարդկանց կյանքը բարեկեցիկ դարձնելու համար։
Այլևս մեր քաղաքացիների մտածելու կարողություն ունեցող հատվածը համոզված է, որ Նիկոլը տնտեսություն զարգացնող չէ, որ Նիկոլի հետ հույսեր կապել չի կարելի, և մարդիկ մտովի նոր լիդեր, նոր ուժ են որոնում, ում հետ կարելի է հույսեր կապել։
Ժամանակն է նստելու և նոր, մրցունակ ու իրատեսական տնտեսական հայեցակարգ ձևակերպելու և պետք է վերանալ անձերին հավատալու պրակտիկայից ու իսկապես գնալ այն ուժի հետևից, որը կներկայացնի հստակ ծրագիր և այդ ծրագիրը կյանքի կոչելու կարող թիմ ու մեխանիզմներ։
Նիկոլն այլևս սպառված ա, իսկ նրա իշխանության մնալու ամեն մի օրը Հայաստանը հետ է տանում․․․