Եթե ուզում եք ունենալ 32 միլիոն դրամ, 48 հազար դոլար, երկու առանձնատուն, չորս հողամաս, հողամասին ամրացված անշարժ գույք և ավտոտնակ, ապա աշխատեք ուժային կառույցներում հատկապես, մեր ՊՎԾ պետի տեղակալի պես։ Մի քանի տարի ուժայիններում աշխատելուց հետո՝ 28 տարեկանում, դուք կունենաք 32 միլիոնը, 48 հազար դոլարն ու տուն-տեղը։ Իսկ եթե էդ ընթացքում ամուսնանաք, ապա ձեր ունեցվածքը կկրկնապատկվի։
Այ սենց ուժեղ «փերսընլ սյուփըր քեյզեր» ունենք, թե ոնց կարելի ա 28 տարեկանում գրասենյակներում աշխատելով դառնալ միլիոնատեր, իսկ մենք դրել, դրսի միլիոնատերերի քեյզերն ենք ուսումնասիրում, ովքեր անքուն գիշերներ անցկացնելով, դժվարություններով, տառապանքներով են բիզնեսներ հիմնել, որ հարստանան։ Բա հավես կա՞։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել